Կանանց գաղութում 2 կալանավոր, խցի պատուհանի հարակից պատը փորելով,փորձել են դիմել փախուսի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

.

Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն, գաղութի հիմնարկից փախուստ կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով, շինարարական գամի գործադրմամբ փորձել են թիվ 04 խցի պատուհանին հարակից պատը, առաջացնելով 58 սմ երկարությամբ 24 սմ լայնությամբ և 4 սմ խորությամբ փորվածք:

Կալանավորվածները սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ գաղութի աշխատակիցները նկատել են այն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: