ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, այցելել է այն զորավարժարան, որտեղ պահեստազորայինները անցկացնում եմ պարապմունքներ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ռազմավարական զորավարժությունների ընթացքին։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Զորավարժությունները շարունակվում են
Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է այն զորավարժարան, որտեղ պահեստազորայինները անցկացնում եմ համապատասխան պարապմունքներ։ Նախարարը նախ շրջայց է կատարել վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հանդիպել է անձնակազմին, զրուցել նրանց հետ, քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր։ Հանդիպման ավարտին նախարարը որոշ հանձնարարություններ է տվել հրամանատարական կազմին»։