Մարաշում գանձ որոնելու մոլուցքով հայկական առանձնատուն են քանդել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

.

Թուրքիայի արևելյան Քահրամանմարաշ Դուլքադիրօղլուի շրջանում թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկինում հայերին պատկանող բնակելի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

Հնագետ Հաթիջե Քըլըչասլանը նշել է, որ տարածքը պատկանել է հայերին և եղել է հրեական թաղամաս:

Նա հավատացած է, որ տարածքը փորելով ոսկի են գտնելու:

Աղբյուրի փոխանցմամբ` փորելու աշխատանքները կատարվել են անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:

Հնագետը հայտնել է, որ հայերին պատկանող բնակելի տարածքի քանդման աշխատանքները տևելու են 3 օր:

«Այստեղ նախկինում առանձնատուն է եղել: Մտածելով, որ առանձնատան բակում սենյակ է եղել և այդ սենյակի ներսում գանձ կա, սկսեցինք պեղումներ իրականացնել: Տարածքը փորելու համար ստացել ենք  անհրաժեշտ թույլտվությունը»,-ասել է հնագետը: