Գյումրիում 11-ամյա աշակերտին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

.

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Մ.-ն, հայտնում է Shamshyan.com-ը:

Նույն օրը ժամը 13:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Գյումրիի բնակիչ, տեղի 25-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Հ. Խ.-ին, այնուհետև երեխային թողնելով դեպքի վայրում՝ հեռացել էր:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոց»:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: