Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

բակո սահակյան849

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին  ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, եւ մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի եւ նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: