Սեպտեմբերի 30-ը՝ համազգային սգո օր․ Ֆրանսիան սգում է Ժակ Շիրակի մահը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ժակ

Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարված է համազգային սգո օր: Քաղաքական գործչի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում սեպտեմբերի 30-ին։ Այդ մասին հաղորդում է Korrespondent-ը՝ հղում անելով Ելիեսյան պալատի տարածած հաղորդագրությանը:

Քաղաքացիները ժամը 21:00-ից կարող են գնալ Ելիսեյան պալատ՝ սգո մատյանում ցավակցություն գրելու:

Ֆրանսիայի նախկին նախագահի փեսան՝ Ֆրեդերիկը, սեպտեմբերի 26-ին հայտնել է, որ նախկին նախագահը մահվան պահին շրջապատված է եղել հարազատներով: