Իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով՝ Ամուլսարի հարցով․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը.

«Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»: