Ժակ Շիրակի աճյունը հողին կհանձնվի Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հողին կհանձնվի Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախկին նախագահի դստեր խոսքերը:

Առայժմ բաց Է մնում այն հարցը, թե արդյոք նախկին նախագահի մարմինն ամփոփող դագաղը կդրվի համընդհանուր դիտման: Այժմ իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի ստույգ տեղեկատվությունն սպասվում Է օրվա ընթացքում:

Ինչպես նախօրյակին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սեպտեմբերի 30-ին ամբողջ երկրում հայտարարվելու Է սգո օր, իսկ վեցերորդ օկրուգի Սեն Սյուլպիս եկեղեցում տեղի կունենա հրաժեշտի ծիսակատարությունը, որին ներկա կլինեն ներկայիս նախագահը, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարներ: