Ճանաչելով Փաշինյանին՝ Վանեցյանի հետ պայմանավորվածությանը չեմ հավատում. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՒԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության և համանուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թերահատավորեն է վերաբերվում ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ վերջինիս ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եղել է պայմանավորվածություն՝ չբացահայտել միմյանց վերաբերյալ ոչ հրապարակային տեղեկատվություններ։ Այս մասին նա ասել է սեպտեմբերի 27-ին՝ 24News-ի հետ հարցազրույցում։ 

Խորհրդարանական խմբակցության ղեկավարը հարցազրույցի ընթացքում նաև անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հնարավոր հանգամանքներին, ինչպես նաև «Մարտի 1-ի» գործին։ 

«Ես արդեն ասել եմ, որ այս գործով անցնող գոնե առանցքային վկաների անվտանգությունը պետք է պաշտպանվի՝ մանավանդ, որ օրենսգրքով մենք նման հոդված ունենք», - հավելել է Մարուքյանը։ 

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։