Բելառուսի նախագահին հրավիրել են այցելել Ղրիմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Ղրիմի բելառուսական համայնքի ղեկավար Ռոման Չեգրինեցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Ղրիմ: Նա վստահություն է հայտնել, որ «Բելառուսի նախագահից հետո, բելառուսական ձեռնարկությունները կգան Ղրիմ»:

«Մենք հրավիրում ենք Բելառուսի նախագահին հյուրընկալվել մեզ մոտ:  Վստահ եմ, որ մեր նախագահները զրուցելու թեմաներ կունենան  Սև ծովի հիասքանչ Ղրիմի ափերին», - մեջբերում է РИА Новости-ին Չեգրինեցի խոսքերը: