ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News
«Ուրալյան ավիաընկերություններ»-ի А-319 Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, թռիչքի ժամանակ:
Հաղորդվում է, որ անձնակազմն անմիջապես գնահատել է իրավիճակը և որոշում է ընդունել շարունակել թռիչքը: Օդանավը բարեհաջող հասել է Եկատերինբուրգ: Վայրէջքից հետո մասնագետները հետազոտել են ինքնաթիռը և արձանագրել են, որ երամը բախվել է երկրորդ օդաչուի դիմապակուն և կողային ապակուն: