Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք և հրդեհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: