Էրոտիկ և բռնության տեսարանները սերիալներում և ֆիլմերում պետք է կանոնակարգել. Հ․Հակոբյան

«Շատ ավելի խիստ տուգանքներով պետք է վերջապես մաքրել եթերը, որովհետև հնարավոր չէ խոսքի ազատությամբ դա անել»,-այս մասին 24News-ի հետո զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ հնարավոր չէ ամեն ինչ թողնել հեռուստատեսության ղեկավար կազմի քմահաճությանը, որովհետև նրանք չեն ցանկանում մաքրել եթերը ժարգոնից ու ընտանեկան բռնության տեսարաններից։ 

«Պատճառաբանում են, որ հանրությունը դա է պահանջում, ռեյտինգ է բերում, գովազդ ենք վաճառում, բայց ներողություն, ինչ մատուցում ես, հանրությունը գնում է դեպի դրան», - նշեց Հրաչյա Հակոբյանը։ 

Ըստ պատգամավորի՝ միգուցե սկզբում դժվար լինի կանոնակարգել, բայց մի քանի ամիս հետո հանրությունը կսկսի որակյալ բաներ դիտել։