«Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Ինչպես արդեն նշել էինք, տոնական միջոցառումները տեղի կունենան համաչափ՝ բոլոր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումների ծրագիրը կհրապարակենք հաջորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ։

Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը կդառնա 2801 տարեկան: