ԵՐԵՒԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News
Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժէէնբեկովն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Բիշքեքում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, ում հետ քննարկել է ԵԱՏՄ զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամլո ծառայությունը։
«Ղրզստանի նախագահն կարևորել է ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացումն ու բիզնեսի համար բոլոր խոչընդոտների վերացումը», - ասել է Սոորնբայ Ժէէնբեկովը։
Ըստ Ղրղզստանի նախագահի, ընդամենը 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցեց, որ կայացած ու արդյունավետ տնտեսական միություն է։
ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ-ում աշխատանքային համակարգն ամբողջությամբ հնարավորություն է տալիս առաջացած խնդիրներն օպերատիվ լուծելու համար։
Սարգսյանն ու Ժէէնբեկովը հանդիպման ընթացքում անդրադարձել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախապատրաստական աշխատանքներին։
Ղրղզստանի նախագահը նաև շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ Բիշքեքում կայացած «Եվրասիական շաբաթներ» միջոցառման հաջող ընթացքի առթիվ։