Մոսկվայում ձերբակալվել են ԻՊ-ի 9 համակիրներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

ձերբակալված

Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Իսլամական պետություն» կազմակերպության 9 համակիրների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ նրանք գումար էին հավաքագրում Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների համար: 

Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպության հետ գործակցության համար:

Հայտնի է, որ խումբը կազմավորվել է մի տղամարդու կողմից, ով «Իսլամական պետությանը» միացել էր Եգիպտոսում: 2015 թվականին նա վերադարձել էր Ռուսաստան և ծանոթացել ահաբեկչական խմբավորման այլ աջակիցների հետ:

Նրանց աշխատանքը հիմնականում սոցիալական կայքերի միջոցով էր ընթանում: Ցանկացողները դրամական միջոցներ էին փոխանցում խմբի ղեկավարի հաշվեհամարին, արդյունքում վերջինս այն փոխանցում էր ահաբեկիչներին: