Ես վստահ եմ, որ այս գործը զեկուցվել է Արթուր Վանեցյանին. Գագիկ Խաչատրյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

.

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով  վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, սակայն թե ով է վերականգնել և ինչ չափով, Խաչատրյանի պաշտպանը չի կարող ասել։

«Գագիկ Խաչատրյանին առնչվող գործով նրա նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում»,– այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյան:

«Հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ չպետք է լինեն տարբերվող անձինք, օրենքը պետք է հավասար լինի բոլորի նկատմամբ, սակայն այսօր կարող եմ ասել, որ այս գործով չկա հավասար մոտեցում»,– հայտարարեց փաստաբանը։

Խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, թե ինչ դերակատարություն ունի Գագիկ Խաչատրյանի գործում, պաշտպանը պատասխանեց.

«Ես վստահ եմ, որ այս գործը զեկուցվել է Արթուր Վանեցյանին և քննարկվել նրա մոտ։ Եթե նրա գիտությամբ նման խախտումներ են եղել և այսօր խոսել, որ Վանեցյանի միջամտության արդյունքում ինչ–որ բաներ են եղել, ակնհայտ է, որ ուղղորդված քննություն է գնացել»։