Ողբերգական վրաերթ Գյումրիում․ հետիոտնը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

.

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Volkswagen Golf  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրիի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Հ.-ին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Volkswagen-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները: