Իշխող խմբակցության պարոնայք ու տիկնայք, մի ծառայություն մատուցեք ինքներդ ձեզ՝ ԼՌԵ՛Ք

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անկախ Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման հետ ունեցած խորը անհամաձայնությունից նրա հանդեպ կատարվածը համարում եմ անթույլատրելի։

Իշխող խմբակցության պարոնայք ու տիկնայք, մի ծառայություն մատուցեք ինքներդ ձեզ՝ ԼՌԵ՛Ք։

Ու՞ր էին ձեր լալահառաչ եւ իրավապաշտպան գրառումներն ու մտքի գոհարները, երբ ճնշում էին (էիք) դատավորներ Ազարյանին ու Գրիգորյանին։

Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո։

Հ.Գ. ԲԴԽ ղեկավարին ու անդամներին ասեք մենք ձեզ չենք հարգում, իսկ դու՞ք։

Ձեր հայտարարության փոխարեն կարող էր լինել լվացքի փոշու գովազդ»:

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որ երեկ՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: