Բանկերից մեկի բարձրաստիճան պաշտոնյան 600 հազար դոլար է յուրացրել և փախել․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայաստանյան բանկերից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա բանկից գումար է յուրացրել և դիմել փախուստի: Յուրացված գումարը բավական մեծ է՝ մոտ 600 հազար դոլար:

Իրավապահ մարմինները տեղեկացված են այս միջադեպի մասին և համապատասխան գործողություններ են ձեռնարկում: Սա առաջին նման դեպքը չէ, երբ բանկի ներկայացուցիչը գողանում է իրեն վստահված դրամական միջոցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: