Բերքը կորցրած գյուղացուն կառավարությունն այսօր, ըստ էության, չի փոխհատուցում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարկուտ-ցրտահարությունից տուժած, բերքը կորցրած գյուղացուն կառավարությունն այսօր, ըստ էության, չի փոխհատուցում: Գործադիրը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին 6 տարում բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսության վնասները հասել են 110 մլրդ դրամի, բայց դրա նույնիսկ կեսը չեն փոխհատուցել գյուղացուն:

Եվ, ահա, Էկոնոմիկայի նախարարությունից մեզ տեղեկացնում են, որ գյուղապահովագրության նոր նախագիծը ակտիվ շրջանառության մեջ է: Փորձնական ծրագրի ընթացքում գերմանական KfW բանկի կողմից կտրամադրվի ավելի քան 5 մլն եվրո եւ նույնքան էլ համաֆինանսավորում կլինի պետական բյուջեից (խոսքը մոտ 360 մլն դրամի մասին է): ՀՀ 6 մարզերում կարկուտի, հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազ. հա հողատարածք»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում