Այրվել է մոտ 30 հա խոտածածկ և բուսածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջանիստ և Լուսաշող գյուղերի վարչական տարածքների սարերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 19:57-ին:

Այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք (մոտ 30 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Լուսաշող գյուղի 10 բնակիչ՝ գյուղապետի գլխավորությամբ: