Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 27-ին այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:

Շնորհակալություն հայտնելով պահեստազորայիներին զորավարժության մասնակցության բարձր պատրաստատակամության համար՝ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է նմանօրինակ մասշտաբային զորահավաքային միջոցառումների անցկացման կարևորությունն ու արդյունավետությունը և պահեստազորի առանցքային դերակատարությունը հայրենիքի պաշտպանության գործում: