Արտակարգ դեպք՝ Երևանում․ ուժեղ քամուց ծառի որոշ հատված ընկել ու վնասել է ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 28, 24News

ավտոմեքենա

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ ուժեղ քամու հետևանքով, Կենտրոն վարչական շրջանի Արամի 86 շենքի դիմաց, ծառի մի հատված պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 Mercedes-ների և BMW X5-ի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը:

Փրկարարները էլեկտրասղոցով մասնատեցին մեքենաների վրա ընկած ծառը, իսկ կանաչապատման աշխատակիցներն էլ վերամբարձ կռունկի օգնությամբ հեռացրեցին վտանգ ներկայացնող որոշ ճյուղեր:

Մեքենաների տերերը ասում էին, որ ոչ մի պահանջ չունեն, քանի որ կարևորը մարդկային կորուստներ չկան:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի