Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի ողբերգական վթարից. Lexus-ի վարորդը Վարսերի գյուղապետն է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Պարզվել է, որ Renault Megane-ը վարել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 62-ամյա Տարոն Գևորգյանը, իսկ Lexus ԼX 570-ը պատկանում է Գեղարքունիքի մարզի Վարսեր Գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին:

1

Վթարի հետևանքով տեղում մահացել է Renault Megane-ի ուղևորուհի, վարորդի համագյուղացի 62-ամյա Գայանե Գևորգյանը, իսկ մյուս ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 64-ամյա Անդրանիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Հ. Սեդրակյանը Վարսեր գյուղի գյուղապետն է, իսկ Renault Megane-ի վարորդը Տ. Գևորգյանն աշխատում է «Արփա-Սևան» ՓԲԸ-ում:

1

Ավելի վաղ աղբյուրը նշել էր, որ սեպտեմբերի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմանում Renault Megane մակնիշի 35 XO 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի 77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային:

1

Վթարի հետևանքով Renault-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Lexus-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշին:

Դեպքի փաստով Ա. Անտոնյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր ր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: