Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ԼՂ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենսդրությամբ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արցախ

Ուկրաինայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի ու Վրաստանի օրենսդրություններով։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում: 

Որպես պատճառ՝ նշվում է այն հանգամանքը, որ Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի ու Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ օրենսդրության խախտողը կարող է վարչական ու քրեական պատասխանատվություն կրել: