ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ամն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Twitter-յան էջում հայտնել է, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփիերը, Ֆրենկ Պալոնեն և Ադամ Շիֆը ԱՄՆ Պետդեպին և ՊՆ-ին ուղղված իրենց նամակում պահանջել են դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը։

Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն զգալիորեն մեծացրել է անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը՝ դառնալով տվյալ ծրագրի շրջանակում օգնություն ստացող մեծությամբ երրորդ երկիրը։ Ըստ հրապարակված տվյալների՝ 2018-2019 թթ․ Ադրբեջանը ստացել է ավելի քան 102 մլն դոլար (համապատասխանաբար՝ 58,6 մլն դոլար և 42,9 մլն դոլար)։ 

«Անհանգստացած ենք ԱՄՆ ՊՆ-ի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը տրվող օգնության ավելացմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը հավասարաչափ ֆինանսական օգնություն տրամադրելու ակնհայտ բացակայությամբ»,- նշվում է կոնգրեսականների նամակում։