Վայոց Ձորի մարզում՝ առվակում, հայտնաբերվել է 1 տարեկան տղայի դի

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

.

Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Քիչ առաջ Վայոց Ձորի մարզի փրկարարները, Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև որոնվող երեխայի հարազատներն ու համաքաղաքացիները Ջերմուկի խճուղի 1-ին նրբանցքում գտնվող մայր առվում հայտնաբերել են 1-ամյա Արամ Թ․-ի դին։ Փրկարարները դուրս են բերել դին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: