Իրանը դոլար չի օգտագործում Թուրքիայի և Ռուսաստանի հետ առևտրում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

.

Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասիր Հիմմեթին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ առևտուր իրականացնելիս դոլար չի օգտագործում: Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Հիմմեթին նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև վճարումները կատարում են երկու երկրների ազգային արժույթներով, իսկ Թուրքիայի հետ առևտրի շուրջ 30-40 տոկոսն իրականացվում է ազգային արժույթով, մնացած մասը` եվրոյով:

«Այժմ այդ երկրների հետ չենք համագործակցում դոլարով: Եվրոն որպես ֆինանսական լծակ (lverage) ենք  տեսնում, այդ իսկ պատճառով, եթե երկու երկրների ազգային դրամական միավորը տատանվի, ապա մյուս կողմը վնաս չի կրի»,-ասել է Հիմմեթին:

Կենտրոնական բանկի նախագահը համոզմունք է հայտնել,  որ ազգային արժույթների օգտագործումը պատճառ կհանդիասնա, որպեսզի դոլարը աստիճանաբար դուրս գա առևտրաշրջանառությունից:

Իրանցի պաշտնոյայի փոխանցմամբ` այժմ մի շարք երկրներ պատրաստ են առևտուրն իրականացնել ազգային դրամական միավորով  իրականացնել, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա վերահսկել: