Վանաձոր քաղաքում չբնակեցված տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող նախկին  գործարանի տարածքում այրվում է չբնակեցված տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չուխաջյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող չբնակեցված տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:40-ին: Այրվել է տնակը (մոտ 21 քմ):