ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Կասկած չկա չէ՞, որ Հրայր Թովմասյանի հերթական սանիկին ձերբակալելը ՍԴ նախագահին հոգեբանորեն ճնշելու հերթական անիմաստ և ապարդյուն քայլն է: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Կասկած չկա չէ՞, որ Հրայր Թովմասյանի հերթական սանիկին ձերբակալելը ՍԴ նախագահին հոգեբանորեն ճնշելու հերթական անիմաստ և ապարդյուն քայլն է: Ցանկանում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործ կարողներին. տղերք, հիշու՞մ եք չէ, որ դատվելու եք՝ որպես քրեական օրենսգիրքը կոպտագույնս խախտած հանցագործներ:
Իսկ քանի որ այսօր ձեր ձերբակալած Նորայր Փանոսյանի մասով գործը հարյուր տոկոսանոց ջուր է, ու նա լրջագույն առողջական խնդիրներ ունի, և դուք դա իմանալով եք արել՝ ձեր «պանյատկեքով» ՍԴ նախագահին «տուպիկ դնելու» համար, ապա հատուկ զգուշացնում եմ. եթե Փանոսյանի հետ ինչ-որ բան պատահի, դուք նույնիսկ որպես քրեական հանցագործներ չեք դատվելու, դուք որպես ինկվիզիտորներ եք պատասխան տալու: Հանկարծ չկասկածեք, չեք պլստալու...»: