Վթար՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

վթար

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին բախվել են «UAZ Patriot» (վարորդ՝ Դավիթ Ս.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Մաքսիմ Ղ., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Սարգիս Ս.-ն (ծնված 2001 թ.) և Կարեն Ս.-ն (ծնված 2001 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, որոնք հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: