Երևան և Աբովյան քաղաքներում փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար, 1 չպարզված տեսակի օձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 30, 24News

օձ

Սեպտեմբերի 28-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: