Լուրջ ձեռքբերում է, որ Իրանը և Սինգապուրը մասնակցում են ԵԱՏՄ գագաթնաժողովին․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

սինգապուր

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա համաժողովի անցկացմանը՝ նկատելով, որ Իրանի և Սինգապուրի  մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին, բարձրացնում է Հայաստանի քաղաքական դերակատարությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ընդլայնվի, բայց իր պատկերացրածը ԽՍՀՄ-ը վերականգնելն է ԵԱՏՄ-ի տեսքով ու ձևով՝ միայն թույլ և իրեն ենթարկվող պետություններով, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ԵԱՏՄ-ում ներգրավված լինեն ինքնիշխան և տեսակետ ունեցող երկրներ, որպեսզի ինքը միայնակ չլինի:

Վստահաբար, Իրանը և Սինգապուրը ԵԱՏՄ անդամ չեն դառնա, ու Հայաստանն էլ ԵԱՏՄ-ում ապագա չունի, բայց որ այդ երկրները՝ մեր նախաձեռնությամբ, մասնակցում են գագաթաժողովին, անկասկած, լուրջ ձեռքբերում է և բարձրացնում է Հայաստանի քաղաքական դերակատարությունը, շեշտում մեր ինքնիշխանությունը»,- գրել է Արամ Սարգսյանը: