Այստեղ ամենածիծաղելին մերժված խմբակի վարքագիծն է․ պատգամավոր Արմեն Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 30, 24News

Արմեն Փամբուխչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ մենք մեկնարկեցինք դատական համակարգի բարեփոխման գործընթացը նախկինից մնացած մի շարք մերժվածներ սկսեցին մեզ մեղադրել դատական համակարգը ճնշումների միջոցով օկուպացնելու մեջ (իհարկե իրանք մեզ ամեն ինչում մեղադրում են, քանի որ կորցրել են իրենց համար ամենաարժեքավորը՝ փողի աղբյուրը, համապատասխանաբար՝ իշխանությունը) ինչը բնականաբար այդպես չէր:

Մենք ասել և ասում ենք, իսկ մոտակայում էլ կունենանք անկախ, վստահելի դատական համակարգ, բայց այստեղ ամենածիծաղելին մերժված խմբակի վարքագիծն է, երբ երկու դատավորրների կայացրած որոշումները չեն համապատասխանում խմբակի նախորդ երազներում Ֆեմիդայի խոստացած, հանձնարարած լուծումներին ու խմբակի հիասքանչի մասին պատկերացումներին։
Էս պարագայում արդեն, խոր ցասման մեջ՝ սկսում է քչփորել նախորդ տասնամյակներում բոլոր հնարավոր ընդդիմադիրների բոլոր հնարավոր տեքստերը դատական իշխանության մասին ու անխնա շաղ տալ դրանք՝ միայն փոքր ինչ հարմարեցնելով։
Հանգստացեք, տիկնայք և պարոնայք, Հայաստանում անկախ ու օրինական արդարադատությունը կայանալու է, և դա ձեզ ոչ մի լավ բան չի խոստանում»։