ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Փարիզում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին վերջին հրաժեշտն են տալիս։ Հուղարկավորության արարողությանը մասնակցում են աշխարհի 80 երկրների ղեկավարներ: Հիշատակի արարողությանը Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Փարիզում է նաև Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Վրաստանի նախագահները, Բելգիայի, Լիբանանի վարչապետները, Եվրահանձնաժողովի նախագահը և այլք։ Սեն Սյուլպիս տաճարում կայանալիք արարողությանը ներկա կլինեն նաև Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը և Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին:
Սեպտեմբերի 30-ը Ֆրանսիայում հայտարարված Է ազգային սգո օր: Պետական հիմնարկությունների դրոշները խոնարհված են:
Ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև․