Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ժակ Շիրակին․ ներկա են 80 երկրի ղեկավարներ (ուղիղ)

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Փարիզում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին վերջին հրաժեշտն են տալիս։ Հուղարկավորության արարողությանը մասնակցում են աշխարհի 80 երկրների ղեկավարներ: Հիշատակի արարողությանը Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

1

Փարիզում է նաև Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Վրաստանի նախագահները,  Բելգիայի,  Լիբանանի վարչապետները, Եվրահանձնաժողովի նախագահը և այլք։ Սեն Սյուլպիս տաճարում կայանալիք արարողությանը ներկա կլինեն նաև Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը և Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին:

1

Սեպտեմբերի 30-ը Ֆրանսիայում հայտարարված Է ազգային սգո օր: Պետական հիմնարկությունների դրոշները խոնարհված են: 

Ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև․