Unibank

Unibank Mobile

Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի և ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաև նախատեսված է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների, 40 ավտոճանապարհային նշանների տեղադրման և ճանապարհային ծածկի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում  պահպանել երթևեկության կանոնները:

Տեսանյութեր

Live

Լրահոս