Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք ենք զգալու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

քաղաքական

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ստրասբուրգից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Օրը բացվեց Ստրասբուրգում։
Արագ նայում եմ ֆեյսբուքն ու մամուլը, որտեղ քննարկվում է Հայաստանում քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցերը։ Մի բան լա՛վ իմացեք, որ Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք այստեղ ենք զգալու՝ Սրասբուրգում։ Դեռևես նման արձագանքներ չկան և, հետևաբար, այդ թեման այսօր արհեստական է:
Ինչ վերաբերում է երեկվա կալանավորումներին, ապա ընթացքում ժամանակ կգտնեմ նաև կանդրադառնամ այդ դեպքերին»։