Դանակահարություն՝ Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

բակո
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00․50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ թիակին դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի տղա։

Ինչպես հայտնում է աղբյուրը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ բժիշկները հայտել են, որ դանակահարված քաղաքացին տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են, որ երիտասարդը դանակահարվել է Հանրապետության հրապարակում։

Քիչ առաջ ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հատնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Վ.-ին։

Փաստի ատթիվ ւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Շենգավիթի ոստիկանությունում հարուցվել է քրգործ և քանի որ դեպքը տեղի է ունեցել կենտրոն վարչական շրջանում, հարուցված քրեական գործը փոխանցվելու է ոստիկանության կենտրոնական բաժին: