«Ինտերի» դեմ խաղին Մեսիի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կլինի հոկտեմբերի 1-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սպորտ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հնարավոր է՝ հասցնի վերականգնվել մինչեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը, հաղորդում է Sport.es-ը։ Կատալոնական թիմը կընդունի Միլանի «Ինտերին»։

Մեսիի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կլինի հոկտեմբերի 1-ին։

32-ամյա ֆուտբոլիստը ազդրի առբերող մկանի վնասվածքը ստացել է «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման ժամանակ։

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news