«Չեմ կարող նստել, նայել՝ ինչպես է կործանվում մեր երկիրը»․ Սահակաշվիլին կվերադառնա Վրաստան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

«Նովոստի Գրուզիա»-ն գրում է, որ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է առաջիկա ամիսներին վերադառնալ Վրաստան։ Այդ մասին Սահակաշվիլին ասել է «Մթավարի արխի» հեռուստաալիքի «Շաբաթը գլխավորի եթերում» ծրագրում։

«Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, բայց մենք կորցնում ենք հայրենիքը»,- ասել է Սաակաշվիլին և տեղեկացրել, որ նա մտադիր է ավարտել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդի»՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու կառավարումը։

«Եկեք քաղաքական գործիչներին մի կողմ նետենք։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես ժամանակակից վրացական պետականության ստեղծողն եմ, Վրաստանի հայրենասերը, ձեզանից մեկը, նրանցից, ում սիրտը ցավում է այն պատճառով, որ երկիրը քանդվում է։

...Ես չեմ վախեցել բանտից Ուկրաինայում, և առավել ևս չեմ վախենում իմ երկրում... Նրանք այնքան թույլ են, որ դիմադրություն չեն ցուցաբերի վրաց ժողովրդին»,- ասել է Սահակաշվիլին։

Հարցին՝ հասկանո՞ւմ է նախկին նախագահը, որ հեղափոխական սցենար է գծում, Սահակաշվիլին ասել է, որ դա վրացիները չնսեմացվելու սցենարն է, ապա հավելել, որ այդ  ամենը կավարտվի ընտրություններով։ 

«Չեմ կարող պարզապես նստել այստեղ ու նայել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը, ինչպես են վրացիները արտագաղթում, ինչպես է մեր երիտասարդությունը նստում բանտերում միայն այն պատճառով, որ նրան չեն ներել սերն առ հայրենիք»,- ասել է Սահակաշվիլին։