Շիրակը հայ-ֆրանսիական հարաբերությունների ճարտարապետներից էր․ ՀՀ նախագահի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն եւ գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:

Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման գործում»: