Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ին զորամիավորման զորամասերում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ին զորամիավորման զորամասերում։

ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանության նախարարը եղել է զորավարժարաններից մեկում, շրջել ռազմավարական զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների վրանային ավանում, բացազատված ուսումնական կետերում, հետևել կրակային պատրաստության պարապմունքներին։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին էներկայացրել է պահեստազորայինների հետ անցկացվող պարապմունքների ընթացքը, ընդգծել համալրված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակությունը։