Քոչարյանը Իզմիրլյան ԲԿ-ում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանին այսօր առավոտյան տեղափոխել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտման։

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 25-ին Քոչարյանը կրկին ընթացիկ բուժզննման համար գնացել էր նույն բուժկենտրոն։ Մայիսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը` նրան ազատ արձակելով Արցախի ներկա եւ նախկին նախագահների երաշխավորությամբ: Այժմ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news