Անհետ կորած 47-ամյա կինը հայտնաբերվել է․ նա, առողջական վիճակից նեղված, մեկնել է եկեղեցիներ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21.25-ին, 1972 թ. ծնված Վիոլետտա Ալեքսանյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և բացատրություն տվել, որ, առողջական վիճակից նեղված, բացակայության ընթացքում մեկնել է հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիներ: