Փարիզի Աստվածամոր տաճարի ամենամեծ զանգը հրդեհից հետո 1-ին անգամ ղողանջեց Շիրակի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Փարիզում այսօր վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին։

Կեսօրին նշանավոր քաղաքական գործչի հիշատակին ղողանջել է Փարիզի Աստվածամոր տաճարի ամենամեծ զանգը, այն առաջին անգամ գործադրվեց կես տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հանգուցյալին զինվորական պատիվներ մատուցվեցին Ինվալիդների տանը, ինչից հետո Շիրակի դագաղը հասցրին Սեն Սյուլփիս տաճար։ Սգո արարողությանը ներկա են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ այլ պետությունների տասնյակ ղեկավարներ։

Տեղի ժամանակով ժամը 15-ին երկրի բոլոր պետական հաստատություններում եւ դպրոցներում կհայտարարվի լռության րոպե։

Հուղարկավորությունը տեղի կունենա Մոնպառնաս գերեզմանատանը։ Ներկա կգտնվեն միայն Ժակ Շիրակի ամենամերձավորները։ Նախկին նախագահի մարմինը կամփոփվի դստեր՝ Լորանսի կողքին, որը մահացել է 2016-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news