Ամերիկահայ բռնցքամարտիկը բերման է ենթարկվել կնոջ գլխին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կնոջ հետ ունեցած վիճաբանության պատճառով բերման է ենթարկվել, հայտնում է TMZ Sports-ը:

Մարտիրոսյանը Լոս Անջելեսում սեպտեմբերի 15-ին կնոջ հետ վիճաբանության ընթացքում հարվածել է նրա գլխին՝ պատճառելով միջին ծանրության վնասվածքներ: 

Իրավապահներին բացատրություն տալուց հետո 33-ամյա ամերիկահայ բռնցքամարտիկը 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: