Երևանում կայացել է Մոլդովայի նախագահի և Սինգապուրի վարչապետի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևանում հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, ում հրավիրել են Եվրասիական տնտեսական միության համաժողովին՝ ստորագրելու ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոդոնը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Զրույցի ընթացքում բարձր գնահատեցի այդ երկրի ակնառու արդյունքները մարդկային զարգացման և մրցունակության բնագավառում. Սինգապուրը տասնյակի մեջ է այս ցուցանիշների առումով: Խոսել ենք նաև Մոլդովայի Հանրապետության շահագրգռվածության վերաբերյալ՝ Սինգապուրի փորձն օգտագործելու առումով`ազգային տնտեսության զարգացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական և բանկային ոլորտի, ենթակառուցվածքների և այլնի համար»,- նշել է Դոդոնը: