ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
ժամը 19։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհահատվածում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Daihatsu մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված մի քանի կարասների և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։